00
0
Զամբյուղում ապրանքներ չկան:

Կերեր և աքսեսուարներ տնային կենդանիների համար - Petmall.am

Գնումների զամբյուղ

Filter Products

Միջին ցեղատեսակ

10Գտնված ապրանքներ
Շան չոր կեր բոլոր ցեղատեսակների համար՝ Franky, 20կգ
Պրեմիում շան ձագի չոր կեր բոլոր ցեղատեսակների համար՝ Skippy, 10կգ
Պրեմիում շան չոր կեր բոլոր ցեղատեսակների համար՝ Skippy, 14կգ
Գառան համով շան չոր կեր բոլոր ցեղատեսակների համար՝ WINNY, 20կգ
Շան ձագի չոր կեր բոլոր ցեղատեսակների համար՝ WINNY, 10կգ
Շան ձագի չոր կեր բոլոր ցեղատեսակների համար՝ WINNY, 20կգ
Չոր շան կեր բոլոր ցեղատեսակների համար, (տավարի մսով) WINNY 10կգ
Շան չոր կեր բոլոր ցեղատեսակների համար, WINNY 2կգ
Շան չոր կեր բոլոր ցեղատեսակների համար, WINNY 10կգ
Չոր շան կեր բոլոր ցեղատեսակների համար, WINNY 20կգ

Միջին ցեղատեսակի շները առավելագույն էներգիայի, մշտական շարժման և ամուր բնավորության մարմնացում են:  Եթե կերը որակյալ չէ, շունն անմիջապես ցույց կտա դա. ակտիվությունը կնվազի, կսկսվեն մազաթափության խնդիրներ, կհայտնվի տհաճ հոտ, քոր կամ ստամոքսի խանգարում:

Չոր կեր միջին ցեղատեսակի շների համար

Միջին ցեղատեսակների համար նախատեսված չոր կերը ուղղակի սնունդ չէ. դա առողջության, լավ մարզավիճակի և ամենօրյա կայունության հիմքն է։

Ինչու՞ չի կարելի միջին ցեղատեսակների համար անորակ կեր գնել

Միջին ցեղատեսակի շները արագ են սպառում էներգիան և ունեն որակյալ սպիտակուցի կարիք: Եթե նրանց կերակրեք անհասկանալի բաղադրությամբ էժան կերով, օրգանիզմը կսկսի վաթթարանալ:

Վատ կերի ամենահաճախակի հետևանքները.

  • ալերգիա և մշտական քոր,
  • մազաթափություն և թեփ,
  • թույլ իմունիտետ,
  • վատ կղանք և մարսողական խնդիրներ,
  • ավելորդ քաշ կամ, ընդհակառակը մկանային զանգվածի կորուստ,
  • մշտական թուլություն:

Ինչպիսի՞ չոր կեր է համապատասխանում միջին ցեղատեսակի շներին

  1. Սպիտակուցը պետք է լինի առաջնահերթություն
    Կերը պետք է պարունակի միս կամ ձուկ, այլ ոչ թե «կենդանական ծագման մթերքներ»: Միջին ցեղատեսակներին անհրաժեշտ է սնունդ, որը մկանները պահում է տոնուսի մեջ:
  2. Էներգիա՝ այո, գիրացում՝ ոչ 
    Միջին շները ակտիվ են, բայց նրանց չափից շատ կերակրելն ավելի հեշտ է, քան թվում է: Ուստի կերը պետք է ունենա համապատասխան կալորիականություն, իսկ չափաբաժինները պետք է խստորեն պահպանվեն:
  3. Ածխաջրերը պետք է լինեն ճիշտ քանակությամբ 
    Եթե բաղադրության հիմքում ամենաշատը հացահատիկն է, շունն արագ քաշ է հավաքում և սկսում է քորվել:
  4. Օմեգա և վիտամիններ՝ պարտադիր
    Մազածածկույթն ու մաշկը սննդի որակի ցուցիչն են: Եթե կերը լավն է, շան արտաքին տեսքը փոխվում է բառացիորեն 2-3 շաբաթվա ընթացքում:

Ի՞նչն է կարևոր բաղադրության մեջ

Լավ կերը պարունակում է.

  • կենդանական սպիտակուց (միս/ձուկ),
  • բարձր որակի ճարպեր,
  • վիտամիններ և հանքանյութեր,
  • բջջանյութ՝ մարսողության համար,
  • Օմեգա-3 և Օմեգա-6:

Վատ կերը հաճախ պարունակում է.

  • էժան լցոնիչներ,
  • բուրավետիչներ,
  • մեծ քանակությամբ հացահատիկ,
  • անհասկանալի բաղադրիչներ՝ առանց հստակեցման:

 Եթե բաղադրությունը վստահություն չի ներշնչում, նման կերը պետք չէ ձեր շանը:

Լավագույն բրենդները միջին ցեղատեսակների համար

PetMall կայքի շան չոր կեր միջին ցեղատեսակ բաժնում ներկայացված են բրենդներ, որոնք իրապես վաստակել են տերերի վստահությունը.

  • Farmina / N&D - պրեմիում դասի կեր՝ հզոր բաղադրությամբ և սպիտակուցի բարձր պարունակությամբ: Հիանալի ընտրություն է ակտիվ և զգայուն մարսողություն ունեցող շների համար:
  • Acana - ամենահայտնի բրենդներից մեկը՝ բաղադրիչների բարձր որակով: Լավ է համապատասխանում էներգիայի և դիմացկունության կարիք ունեցող շներին:
  • Monge - եվրոպական բրենդ, որը հաճախ են ընտրում կայուն որակի և տեսականու լայն ընտրության համար:
  • Nutrimax - գործնական տարբերակ ամենօրյա կերակրման համար: Լավ լուծում նրանց համար, ովքեր փնտրում են որակի և գնի հավասարակշռություն:
  • Royal Canin - ճշգրիտ բանաձևով և տարբեր առանձնահատկությունների համար նախատեսված տեսականիով կեր:

Ինչպե՞ս ճիշտ կերակրել միջին ցեղատեսակի շանը

Սննդակարգը.

  • Ձագեր: օրական 3–4 անգամ
  • Չափահաս շուն: օրական 2 անգամ
  • Տարեց շուն: օրական 2 անգամ (ավելի փոքր չափաբաժնով)

Կարևոր է. Մի՛ կերակրեք «աչքաչափով»: Միջին շները արագ են քաշ հավաքում, հատկապես ձմռանը և տանը մնալու դեպքում:

Անցում նոր չոր կերի

Եթե կտրուկ փոխեք կերը, կունենաք մարսողական խնդիրներ: Սա ստանդարտ սխալ է:

Անցման ճիշտ սխեման.

  • 1–2 օր: 25% նոր + 75% հին
  • 3–4 օր: 50% / 50%
  • 5–6 օր: 75% նոր + 25% հին
  • 7-րդ օր: 100% նոր կեր

Ինչու՞ գնել չոր կեր PetMall մարքեթփլեյսից

PetMall-ը հարմար է նրանով, որ այստեղ կարող եք արագ ընտրել կերը, համեմատել բրենդները և գտնել սնունդ՝ ըստ ձեր շան կոնկրետ կարիքների: Դուք ժամանակ չեք կորցնում և չեք դիմում ռիսկի՝ պատահական խանութներից կասկածելի կեր գնելով: Մեկ հարթակից կարող եք գնել ձեր ընտանի կենդանիների համար անհրաժեշտ ամեն ինչ՝ չոր և թաց կեր կենդանիների համար, դեղորայք, գրումինգի և խնամքի համար նախատեսված ամեն ինչ։ 

Խորհուրդ ենք տալիս նաև աչքի անցկացնել կատվի թաց սնունդ բաժինը: Եթե տանը ունեք կատու, թաց կերը հիանալի լուծում է լիարժեք սնուցման և ջրային բալանսի պահպանման համար: