00
0
Զամբյուղում ապրանքներ չկան:

Կերեր և աքսեսուարներ տնային կենդանիների համար - Petmall.am

Գնումների զամբյուղ

Filter Products

Փոքր ցեղատեսակ

13Գտնված ապրանքներ
Լիարժեք չոր կեր հասուն շների համար տավարի մսով և բանջարեղենով — Thank'Q Advanced Adult Beef, 4 կգ
Չոր լիարժեք կեր տավարի մսով և բանջարեղենով աճող շների համար — Thank’Q Advanced Junior, 4կգ
Լիարժեք չոր կեր հավի մսով, բրնձով և գազարով շան ձագերի համար — Thank'Q Advanced Puppy Chicken, 10կգ
Լիարժեք չոր կեր հավի մսով և բանջարեղենով բոլոր ցեղատեսակների շների համար — ThankQ Dog Advanced Chicken, 10կգ
Չոր լիարժեք կեր հավի մսով բոլոր ցեղատեսակների շների համար — Good Friend Standard Chicken, 10կգ
Լիարժեք չոր կեր տավարի մսով, բրնձով և գազարով շան ձագերի համար — Thank'Q Advanced Puppy, 10կգ
Չոր լիարժեք կեր խոզապուխտի համով միջին ակտիվության շների համար — Thank'Q Standard Ham, 20կգ
Չոր լիարժեք կեր խոզապուխտի համով բոլոր ցեղատեսակների շների համար — Thank'Q Standard Ham, 10կգ
Չոր լիարժեք կեր տավարի մսի համով միջին ակտիվության շների համար — ThankQ Dog Standard Beef, 20կգ
Չոր լիարժեք կեր տավարի մսի համով միջին ակտիվության շների համար — ThankQ Dog Standard Beef, 10կգ
Չոր լիարժեք կեր գառան մսի համով միջին ակտիվության շների համար — ThankQ Dog Standard Lamb, 20կգ
Չոր լիարժեք կեր գառան մսի համով միջին ակտիվության շների համար — ThankQ Dog Standard Lamb, 10կգ
Լիարժեք չոր կեր տավարի մսով և բանջարեղենով բոլոր ցեղատեսակների շների համար — ThankQ Dog Advanced Beef, 10կգ
Փոքր ցեղատեսակի շները սննդի հարցում շատ ավելի պահանջկոտ են, քան թվում է: Փոքր ցեղատեսակների դեպքում սննդի ընտրության սխալն արագ է ի հայտ գալիս՝ ալերգիա, ստամոքսի խնդիրներ, տհաճ հոտ, մազաթափություն և քմահաճություն ուտելու հարցում: Այդ պատճառով փոքր շների չոր կերը պետք է լինի որակյալ, հավասարակշռված և բաղադրությամբ համապատասխան:
 

Չոր կեր փոքր ցեղատեսակի շների համար

PetMall-ը մարկետփլեյս է, որտեղ հավաքված են սննդի տարբեր բրենդներ և տարբերակներ: Բայց կարևոր է հասկանալ մի պարզ բան՝ ոչ ամեն կեր է համապատասխանում փոքր շանը, նույնիսկ եթե այն գեղեցիկ փաթեթավորված է և ակտիվորեն գովազդվում է:
 
Ինչու՞ է փոքր ցեղատեսակներին անհրաժեշտ հատուկ չոր կեր
Փոքր շներն ունեն արագ նյութափոխանակություն, զգայուն մարսողություն և հաճախ հակված են ալերգիաների:
 
Եթե կերը սխալ է ընտրված, սկսվում են խնդիրներ
  • մարսողության խանգարում,
  • մշտական քոր և մաշկի կարմրածություն,
  • տհաճ հոտ բերանից,
  • մազածածկույթի վատթարացում,
  • աչքերից արցունքահոսություն,
  • թույլ իմունիտետ:
 
Ո՞ր ցեղատեսակների համար է նախատեսված այս բաժինը
 
PetMall-ի շների չոր կեր փոքր ցեղատեսակի համար բաժինը համապատասխանում է այնպիսի ցեղատեսակների, ինչպիսիք են՝
  • Յորքշիրյան տերիեր
  • Չիխուախուա
  • Պոմերանյան շպից
  • Մալթեզե
  • Տոյ-պուդել
  • Ֆրանսիական բուլդոգ
  • Պեկինես
  • Պապիլյոն
  • Ջեկ-ռասել տերիեր
 
Նույնիսկ եթե շունը փոքր տեսք ունի, նա կարող է լինել շատ ակտիվ և պահանջել լուրջ սննդակարգ:
 

Ինչպիսի՞ չոր կեր է պետք փոքր շանը
 

  1. Փոքր հատիկներ (գրանուլներ) - ոչ թե հարմարավետություն է, այլ անհրաժեշտություն

Եթե հատիկները չափից մեծ են, շունը՝

  • վատ է ծամում,
  • հրաժարվում է ուտելիքից,
  • կարող է խեղդվել:
  1. Սպիտակուցը պետք է լինի որակյալ
Փոքր շները էներգիայի կարիք ունեն, բայց պետք է այն ստանան ոչ թե արագ ածխաջրերից, այլ լավ մսից (հավ, գառ, հնդկահավ, ձուկ):
  1. Մազածածկույթի և մաշկի աջակցություն
Եթե շան մազերը չոր են, կա քոր կամ թեփ, հաճախ պատճառը սնունդն է: Որակյալ կերը պետք է պարունակի Օմեգա-3, Օմեգա-6, ցինկ և բիոտին:
  1. Նորմալ մարսողություն
Փոքր շների մոտ ավելի զգայուն է ստամոքսը, ուստի կերը պետք է լինի հեշտ մարսվող և առանց կասկածելի հավելումների:
 
Ինչպե՞ս տարբերել լավ կերը վատից
 
Եթե բաղադրության մեջ առաջին տեղերում են՝ եգիպտացորենը, ցորենը, սոյան կամ անհայտ մսային ենթամթերքները, ապա դա ավելի ցածրակարգ կեր է։ 
 
Լավագույն բրենդները փոքր շների համար
 
PetMall-ում ներկայացված են բրենդներ, որոնք իրոք համապատասխանում են փոքր ցեղատեսակներին.
 
  • Farmina / N&D, Acana, Orijen - բարձրակարգ սնունդ մսի մեծ պարունակությամբ:
  • Grandorf - հիանալի է զգայուն մարսողության համար:
  • Monge, Royal Canin - փորձված եվրոպական բրենդներ, որոնք ունեն նաև առանձին տեսակներ կախված ցեղատեսակից։
  • Nutrimax, ThankQ, Bax Food - լավ և հավասարակշռված տարբերակներ ամենօրյա սնունդի համար:
  • GHEDA, Adragna, Bonmascota, Club 4 Paws - որակյալ այլընտրանքներ տարբեր կարիքների համար:
 

Ինչպե՞ս ճիշտ կերակրել փոքր շանը

Սննդակարգը.
  • Ձագեր՝ օրական 3–4 անգամ
  • Չափահասներ՝ օրական 2 անգամ
  • Տարեցներ՝ օրական 2 անգամ՝ փոքր չափաբաժնով:
 
Կարևոր է. փոքր շանը շատ հեշտ է չափից շատ կերակրել: Ավելորդ քաշը հայտնվում է արագ, բայց դժվար է պայքարել դրա դեմ:
 
Անցում նոր կերի

Եթե կտրուկ փոխեք կերը, կառաջանա մարսողության խանգարում և շունը կհրաժարվի ուտելուց: Անցումը պետք է լինի աստիճանաբար (7 օրվա ընթացքում՝ ավելացնելով նոր կերի բաժինը 25%-ից մինչև 100%):
 

PetMall — մարկետփլեյս, որտեղ կարելի է ճիշտ ընտրություն կատարել

PetMall-ը պարզապես խանութ չէ, այլ մեծ ընտրությամբ հարթակ: Այստեղ կարող եք ընտրել շան չոր կեր՝ ըստ տարիքի, ցեղատեսակի առանձնահատկությունների և կարիքների։ Մեր կայքում կարող եք գտնել ոչ միայն չոր կերի մեծ տեսականի, այլև շան թաց կեր, կատվի թաց և չոր կեր, կենդանիների խնամքի պարագաներ, թռչյունների, ձկների և այլ կենդանիների կեր և այլ բազմազան տեսականի։