Pet food and accessories - Petmall.am
Չոր կեր խոշոր ցեղատեսակի շների համար. ճիշտ սնունդ ուժեղ և ակտիվ ընկերների համար
Խոշոր ցեղատեսակի շները սննդակարգի նկատմամբ հատուկ մոտեցում են պահանջում: Նրանց հոդերն ունենում են ավելի մեծ ծանրաբեռնվածություն, սպիտակուցի և էներգիայի պահանջարկն ավելի բարձր է, ինչպես նաև մեծ է ավելորդ քաշ հավաքելու ռիսկը: Այդ պատճառով շների չոր կերը պետք է լինի ոչ միայն «կշտացնող», այլև հավասարակշռված, անվտանգ և նախատեսված հենց խոշոր ցեղատեսակների համար:
Եթե դուք փնտրում եք կեր, որն իրապես կաջակցի ձեր սիրելի կենդանու առողջությանը, կբարելավի մազածածկույթի վիճակը և կօգնի պահպանել ակտիվությունը երկար տարիներ, ապա ընտրեք շան չոր կեր՝ խոշոր ցեղատեսակ բաժնից։
Ինչու է խոշոր ցեղատեսակների համար նախատեսված չոր կերը անհրաժեշտություն, այլ ոչ թե ընտրություն
Մեծ շները ապրում են «այլ կանոններով»: Նրանց չի կարելի տալ պատահական կեր՝ նախատեսված բոլոր ցեղատեսակների համար, քանի որ դա հաճախ հանգեցնում է խնդիրների արդեն մի քանի ամիս անց:
Սխալ սննդակարգի հիմնական ռիսկերը.
Խոշոր շների համար նախատեսված ճիշտ չոր կերը հաշվի է առնում այս առանձնահատկությունները և օգնում է խուսափել տարածված հիվանդություններից:
Ընտրելով չոր կեր շների համար՝ ուշադրություն դարձրեք ոչ թե գնին կամ փաթեթավորմանը, այլ բաղադրությանն ու նշանակությանը:
Լավ կերը պետք է պարունակի.
Ինչից է պետք խուսափել.
Կայքում գնումների հարմարավետության համար ստեղծված է համանուն բաժին, այն տերերի համար, ում անհրաժեշտ է ճիշտ բանաձևով կեր:
Ինչով է տարբերվում խոշոր ցեղատեսակների կերը.
Այս ենթաբաժնի կերերը համապատասխանում են այնպիսի ցեղատեսակների, ինչպիսիք են՝ լաբրադորը, գերմանական հովվաշունը, հասկին, ալաբայը, ռոտվեյլերը, դոբերմանը, կանե-կորսոն և այլն:
Խոշոր շների համար չոր կերի լավագույն բրենդները
Մեր մոտ ներկայացված են փորձված բրենդներ, որոնց վստահում են խոշոր շների տերերը.
Ինչպե՞ս ճիշտ անցնել նոր չոր կերի
Անցումը պետք է լինի աստիճանական.
Այսպես դուք կխուսափեք մարսողական խնդիրներից և կենդանու օրգանիզմին սթրեսի ենթարկելուց:
PetMall-ը կենդանիների կերի և պարագաների մասնագիտացված մարքեթփլեյս է Հայաստանում, որը հնարավորություն էտալիս ընտրելու կերն ըստ ցեղատեսակի, քաշի և տարիքի՝ ժամանակ չվատնելով տարբեր խանութներում փնտրտուքների վրա: Այստեղ դուք կարող եք հեշտությամբ ծանոթանալ առաջարկվող տեսականուն և գնել այն կերը, որը համապատասխանում է հենց ձեր սիրելիի կենդանուն: Բացի խոշոր ցեղատեսակի շների կերից, այստեղ կգտնեք նաև շան կեր միջին կամ փոքր ցեղատեսակի համար, կամ գնել բժշկական սնունդ։
Ամփոփում. Խոշոր շունը պետք է սնվի ճիշտ: Եթե դուք ունեք մեծ շուն, նրան անհրաժեշտ է կեր, որը կպահպանի հոդերը և կապահովի էներգիայով: Խոշոր ցեղատեսակի համար չոր կերը իրական անհրաժեշտություն ձեր կենդանու առողջության համար:
Եթե տանը ունեք նաև կատու, կարող եք որակյալ սնունդ ընտրել նաև նրա համար, ուշադրություն դարձնելով կատվի չոր սնունդ բաժնին: