00
0
Нет товаров в корзине.

Корма и аксессуары для домашних животных - Petmall.am

Корзина

Фильтровать продукты

Сухой корм для собак крупная порода

355Найдены продукты
Корм для собак с ягнёнком и тыквой
Сухой корм для щенков с ягнёнком
Корм для собак с рыбой и тыквой
Корм для собак с курицей и тыквой
Корм для собак с мясом свинины и тыквой
Корм для активных собак со свининой
Сухой корм для собак с курицей
Сухой корм для собак с рыбой
Сухой корм для щенков с курицей
Сухой корм с рыбой для собак
Сухой корм с олениной для собак
Сухой корм с курицей для собак

Չոր կեր խոշոր ցեղատեսակի շների համար. ճիշտ սնունդ ուժեղ և ակտիվ ընկերների համար

Խոշոր ցեղատեսակի շները սննդակարգի նկատմամբ հատուկ մոտեցում են պահանջում: Նրանց հոդերն ունենում են ավելի մեծ ծանրաբեռնվածություն, սպիտակուցի և էներգիայի պահանջարկն ավելի բարձր է, ինչպես նաև մեծ է ավելորդ քաշ հավաքելու ռիսկը: Այդ պատճառով շների չոր կերը պետք է լինի ոչ միայն «կշտացնող», այլև հավասարակշռված, անվտանգ և նախատեսված հենց խոշոր ցեղատեսակների համար:

Եթե դուք փնտրում եք կեր, որն իրապես կաջակցի ձեր սիրելի կենդանու առողջությանը, կբարելավի մազածածկույթի վիճակը և կօգնի պահպանել ակտիվությունը երկար տարիներ, ապա ընտրեք շան չոր կեր՝ խոշոր ցեղատեսակ բաժնից։

Ինչու է խոշոր ցեղատեսակների համար նախատեսված չոր կերը անհրաժեշտություն, այլ ոչ թե ընտրություն

Մեծ շները ապրում են «այլ կանոններով»: Նրանց չի կարելի տալ պատահական կեր՝ նախատեսված բոլոր ցեղատեսակների համար, քանի որ դա հաճախ հանգեցնում է խնդիրների արդեն մի քանի ամիս անց:

Սխալ սննդակարգի հիմնական ռիսկերը.

  • հոդերի խնդիրներ,
  • գիրացում և ավելորդ ծանրաբեռնվածություն սրտի վրա,
  • մազածածկույթի և մաշկի վատթարացում,
  • թույլ իմունիտետ,
  • մարսողության խանգարումներ:

Խոշոր շների համար նախատեսված ճիշտ չոր կերը հաշվի է առնում այս առանձնահատկությունները և օգնում է խուսափել տարածված հիվանդություններից:

Ինչպիսի՞ն պետք է լինի որակյալ չոր կերը

Ընտրելով չոր կեր շների համար՝ ուշադրություն դարձրեք ոչ թե գնին կամ փաթեթավորմանը, այլ բաղադրությանն ու նշանակությանը:

Լավ կերը պետք է պարունակի.

  • կենդանական սպիտակուցի բարձր տոկոս,
  • Օմեգա-3 և Օմեգա-6՝ մաշկի և մազածածկույթի համար,
  • հավելումներ հոդերի համար (գլյուկոզամին, խոնդրոիտին),
  • վիտամիններ և հանքանյութեր,
  • կալցիումի և ֆոսֆորի անվտանգ հավասարակշռություն:

Ինչից է պետք խուսափել.

  • ցացրակարգ հացահատիկային հիմքից,
  • սոյայի մեծ քանակությունից,
  • արհեստական բուրավետիչներից և ներկանյութերից,
  • անհասկանալի «մսամթերքներ»՝ առանց ծագման հստակեցման:

Խոշոր ցեղատեսակի շների կեր PetMall-ում

Կայքում գնումների հարմարավետության համար ստեղծված է համանուն բաժին, այն տերերի համար, ում անհրաժեշտ է ճիշտ բանաձևով կեր:

Ինչով է տարբերվում խոշոր ցեղատեսակների կերը.

  • հատիկների (գրանուլների) մեծացված չափս,
  • հոդերի և ոսկորների աջակցություն,
  • կալորիականության վերահսկողություն,
  • օպտիմալ բանաձև ակտիվ շների համար:

Այս ենթաբաժնի կերերը համապատասխանում են այնպիսի ցեղատեսակների, ինչպիսիք են՝ լաբրադորը, գերմանական հովվաշունը, հասկին, ալաբայը, ռոտվեյլերը, դոբերմանը, կանե-կորսոն և այլն:

Խոշոր շների համար չոր կերի լավագույն բրենդները

Մեր մոտ ներկայացված են փորձված բրենդներ, որոնց վստահում են խոշոր շների տերերը.

  • Royal Canin Large Adult - դասական տարբերակ ամենօրյա սննդի համար:
  • Farmina / N&D - պրեմիում դասի տեսականի՝ մսի բարձր պարունակությամբ:
  • Acana - կենդանական սպիտակուցի բարձր տոկոսով:
  • Monge - հանրաճանաչ եվրոպական կեր՝ տարբեր կարիքների համար:
  • Nutrimax - լավ տարբերակ ամենօրյա սննդի համար՝ որակի և գնի օպտիմալ համադրությամբ:

Ինչպե՞ս ճիշտ անցնել նոր չոր կերի

Անցումը պետք է լինի աստիճանական.

  • 1–2 օր: 75% հին + 25% նոր
  • 3–4 օր: 50% / 50%
  • 5–6 օր: 25% / 75%
  • 7-րդ օր: 100% նոր կեր

Այսպես դուք կխուսափեք մարսողական խնդիրներից և կենդանու օրգանիզմին սթրեսի ենթարկելուց:

Ինչու՞ ընտրել չոր կեր հենց PetMall-ից

PetMall-ը կենդանիների կերի և պարագաների մասնագիտացված մարքեթփլեյս է Հայաստանում, որը հնարավորություն էտալիս ընտրելու կերն ըստ ցեղատեսակի, քաշի և տարիքի՝ ժամանակ չվատնելով տարբեր խանութներում փնտրտուքների վրա: Այստեղ դուք կարող եք հեշտությամբ ծանոթանալ առաջարկվող տեսականուն և գնել այն կերը, որը համապատասխանում է հենց ձեր սիրելիի կենդանուն: Բացի խոշոր ցեղատեսակի շների կերից, այստեղ կգտնեք նաև շան կեր միջին կամ փոքր ցեղատեսակի համար, կամ գնել բժշկական սնունդ։ 

Ամփոփում. Խոշոր շունը պետք է սնվի ճիշտ: Եթե դուք ունեք մեծ շուն, նրան անհրաժեշտ է կեր, որը կպահպանի հոդերը և կապահովի էներգիայով: Խոշոր ցեղատեսակի համար չոր կերը իրական անհրաժեշտություն ձեր կենդանու առողջության համար:

Եթե տանը ունեք նաև կատու, կարող եք որակյալ սնունդ ընտրել նաև նրա համար, ուշադրություն դարձնելով կատվի չոր սնունդ բաժնին: