Կատվի թաց սնունդ – բալանսավորված սնունդ, որը մոտ է գիշատիչ կենդանիների բնական սննդակարգին։ Բարձր խոնավության և բնական բաղադրիչների շնորհիվ այն օգնում է պահպանել ձեր կատվի առողջությունը, կայունացնում է մարսողությունը և ապահովում օրգանիզմին բոլոր անհրաժեշտ սննդարար նյութերով։
Ինչու՞ է անհրաժեշտ ընտրել թաց կեր
- Ջրային բալանսի օպտիմալություն
Շատ կատուներ քիչ ջուր են խմում, ուստի թաց կերը օգնում է կանխել ջրազրկումը և աջակցել երիկամների ու միզուղիների առողջությանը։ Թաց կերը պարունակում է մոտ 80% ջուր։ - Ախորժելի համ և բույր
Նույնիսկ ամենաքմահաճ կենդանիները հազվադեպ են հրաժարվում մսի նուրբ կտորներից, պատված սոուսով կամ դոնդողով - Հեշտ մարսվող են
Թաց կերը հարմար է նաև այլ կատուներին որոնք ունեն խնդիրներ ստամոքսի հետ, ծեր կատուներին։ - Բաղադրություն
Ժամանակակից արտադրողները կենդանիների կերերին ավելացնում են վիտամիններ, հանքանյութեր և տաուրին, որոնք անհրաժեշտ են տեսողության, սրտի և մորթու որակի և փայլի համար։ - Համերի և տեսակների բազմազանություն
Petmall-ում ներկայացված են պաշտետներ, մսային կտորներ սուսի մեջ, դոնդողով, մուսային կերեր։ Այստեղ յուրաքանչյուրը կարող է ընտրել իր կենդանու համար նախընտրելի կերը։ - Հարմար է մատուցման համար
Սննդի փաթեթները թույլ են տալիս հեշտությամբ վերահսկել սննդի քանակը և պահպանել ապրանքի թարմությունը։
Կոմբինացված կերակրում
Շատ անասնաբույժներ խորհուրդ են տալիս համատեղել կատվի չոր կերը թաց կերի հետ, դա օգնում է բալանսավորել սննդակարգը և ատամների առողջությունը։ Օրինակ՝ առավոտյան կերակրել չոր կերի չափաբաժին, իսկ երեկոյան համեղ թաց կեր։
Կերակրման կանոններ
Որպեսզի կենդանու սննդակարգը լինի բալանսավորված և առողջ հարկավոր է հետևել մի քանի կանոնի
- Մի պահեք թաց կերը բաց վիճակում երկար՝ բաց փաթեթը կամ տարան կարելի է պահպանել սառը վայրում կամ սառռնարանում 24 ժամից ոչ ավել։
- Հետևեք չափաբաժնին, որը նշված է փաթեթի վրա
- Համատեղեք թաց և չոր կերը, եթե չկա հակացուցումներ
- Հետևեք ձեր կատվի մորթու վիճակին և ակտիվությանը. սա ճիշտ սննդի լավագույն ցուցանիշն է։
Ինչու՞ գնել թաց կեր Petmall-ից
- Միայն օրիգինալ ապրանքներ վստահելի ապրանքանիշերից։
- Համերի և տեսակների լայն ընտրանի՝ դասականից մինչև բուժիչ։
- Առաքում Երևանի տարածքով մեկ
- Ապրանքների լայն ընտրություն սննդից մինչև աքսեսուարներ։
Կատվի թաց կերը ոչ միայն հյուրասիրություն է, այլ ամենօրյա սննդակարգի կարևոր բաղադրիչ։ Թաց կերը նպաստում է առողջությանը, էներգիային և ձեր կենդանու լավ տրամադրությանը։ Ընտրեք լավագույնը ձեր սիրելի կենդանու համար։
Իսկ մեր կայքից կարող եք պատվիրել նաև կատվի խնամքի և հիգիենիայի համար անհրաժեշտ պարագաներ՝ շամպուն, վզկապներ, վիտամիններ, պատվաստանյութեր և այլն։