Корма и аксессуары для домашних животных - Petmall.am
Շան չոր կերը ամենօրյա սննդի ամենատարածված և գործնական տարբերակներից մեկն է։ Այն ապահովում է կենդանու համար բոլոր անհրաժեշտ նյութերը՝ սպիտակուցներ, վիտամիններ, հանքանյութեր և ճարպաթթուներ։ PetMall օնլայն խանութումդուք կգտնեք նառաջատար ապրանքանիշերի բարձրորակ չոր կերերի լայն տեսականի։
Չոր կերի հիմնական առավելությունը դրա հարմարավետությունն է՝ երկար ժամանակ թարմ է մնում և պահպանման հատուկ պայմաններ չի պահանջում:
Բացի այդ, կերի պինդ կառուցվածքը նպաստում է ատամների մաքրմանը ատամնափառից և օգնում է կանխել ատամնաքարերի առաջացումը։ Վերջինս հատկապես կարևոր է այն շների համար որոնք հակված են ատամների խնդիրների։
Ի տարբերություն թաց կերի, չոր սնունդը սառնարան չի պահանջում և հարմար է մեծ փաթեթներով պահելու համար։ Շան թաց կերը պարունակում է մինչև 80% խոնավություն և բացելուց հետո ցանկալի է օգտագործել արագ։
Չոր կերը չի կեղտոտտում ամանը, իսկ չափաբաժանը որոշելը բավականին հեշտ է, անգամ փոքր չափաբաժնի մեջ ձեր կենդանին ստանում է անհրաժեշտ վիտամիններ և հավասարակշռված սնունդ։ Այնուամենայնիվ, թաց կերը կարող է օգտակար հավելում լինել կամ ժամանակավոր փոխարինող, օրինակ՝ ախորժակի նվազում ունեցող կամ հիվանդությունից վերականգնվող շների համար:
Սակայն ամենօրյա կերակրման համար անասնաբույժների մեծ մասը խորհուրդ է տալիս չոր սնունդ, քանի որ այն լավ է նպաստում օրգանիզմի ընդհանուր առողջության վրա և բավականին սննդարար է։
PetMall կենդանիների կերերի ու պարագաների օնլայն խանութում ներկայացված են չոր կերերի լայն տեսականի ցանկացած ճաշակի և կարիքի։ Ճիշտ ապրանք ընտրելու համար հաշվի առեք ձեր շան տարիքը, ցեղատեսակը, քաշը և ակտիվության մակարդակը։ Նաև հարկավոր է հաշվի առնել անհատական առանձնահատկությունները՝ ալերգիայի առկայություն, զգայուն մարսողություն կամ ավելորդ քաշ:
Մեր կայքում կգտնեք չոր կեր հայտնի Monge, Bonmascota, Pro Plan, GHEDA և այլ ապրանքանիշերի արտադրանք։
Ըստ հնարավորության ընտրեք այնպիսի կերեր, որոնց բաղադրության առաջին տեղում միսն է, ոչ թե հացահատիկները։ Խուսափեք այն ապրանքներից որոնց բաղադրության մեջ առկա են արհեստական բուրավետիչներ և ներկանյութեր, ընտրեք լավագույնը ձեր սիրելի կենդանու համար։
Մեր կայքում կարող եք գտնել թռչունների համար նախատեսված կեր, աքսեսուարներ կենդանիների համար, կատվի չոր սնունդ, ձկների խնամքի և կերակրման ապրանքներ։